Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայտնի են նոմինացիաների ընտրության արդյունքները

Հայտնի են նոմինացիաների ընտրության արդյունքները

Օգոստոսի 2-ին լրանում է Med-Practic բժշկական պորտալի գործունեության մեկ տարին: Նախատեսվում է նոմինացիաների շնորհում` նվիրված աշխատանքային մեկ տարվա գործունեությանը: Արդեն հայտնի են 27.07.2010 – 27.07.20011 ժամանակաշրջանի արդյունքները: Նոմինացիաների ընտրությունն իրականացվել է` ելնելով Google որոնող համակարգի վիճակագրական տվյալներից` պորտալում տեղեկատվության ընդգրկվածության շրջանակներում:


 Արդյունքները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:


1. Պորտալում ընդգրկված մասնագետներից ամենահաճախակի որոնված մասնագետը.


Հայաստանի առողջապահության նախարարության ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնի ուսումնական բաժնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ուռուցքաբանական 2-րդ բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան` Ռաֆայել Սարգսյան:


2. Պորտալում «Մեր հյուրն է» խորագրի ամենակարդացված հոդվածը.


Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնաճյուղի Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ հարցազրույցը` հրապարակված «Ֆարմացենտ-պրակտիկ» հանդեսի 2009թ. երկրորդ-երրորդ համակցված համարում:


3. Պորտալում տեղադրված հոդվածներից ամենաընթերցված հանրամատչելի հոդվածը.


Երևանի Մխ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակից, Սեքսոպաթոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանի «Ամուսնական առաջին գիշերը» հոդվածը` հրապարակված «Առողջապահություն» հանդեսի 2009թ. երկրորդ համարում:


4. Պորտալում տեղադրված հոդվածներից ամենաընթերցված գիտական հոդվածը.


Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Արա Այվազյանի “Подходы к оперативному лечению костно-хрящевых экзостозов” հոդվածը` հրապարակված «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» հանդեսի 2006թ. երրորդ համարում:


5. Պորտալում հիշատակված կազմակերպություններից ամենաորոնվածը.


 Նիկոմեդ (Ավստրիա) դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում:


6. Պորտալում ամենահաճախակի որոնված դեղամիջոցը.


Ավերսի (Վրաստան) դեղագործական ընկերության արտադրության Կորզիս դեղամիջոցը:
Նշենք, որ նոմինացիաների բաշխումը տեղի կունենա օգոստոսի 2-ին`վերոնշալ կազմակերպություններում:


Առավել տեղեկացված լինելու համար օգոստոսի 3-ին այցելե´ք Med-Practic բժշկական պորտալ` մեր նոմինանտների փոքրիկ հարցազրույցներին և կայքի մեկ տարվա գործունեությանն առնչվող այլ մանրամասներին ծանոթանալու համար:


Հետևե´ք «Իրադարձություններ» խորագրի տեղեկատվությանը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ